Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոլյադայի անակնկալը

Կոլյադայի անակնկալը
07.11.2017 | 12:15

Պեկինում անցկացված գեղասահքի Մեծ մրցաշարի երրորդ փուլում սենսացիոն հաղթանակ է տոնել Ռուսաստանը ներկայացնող Միխայիլ Կոլյադան: Կարճ ծրագրում մարզիկը հավաքել է հարյուրից ավելի միավոր` այս ցուցանիշով դառնալով ռուս առաջին մենասահորդը: Առաջին տեղում է մրցելույթներն ավարտել և 15-ամյա Ալինա Զագիտովան, ում համար ընթացիկը առաջին մրցաշրջանն է մեծահասակների մեջ: Նկատենք, որ այս գեղասահորդուհու մարզիչը Էթերի Տուտբերիձեն է, հենց նա, ում մոտ մարզվում է և Եվգենյա Մեդվեդևան:
Կանանց մենասահքում Ռուսաստանն ունեցել է ևս երկու ներկայացուցիչ. Ելենա Ռոդիոնովան ցույց է տվել երրորդ արդյունքը, իսկ Ելիզավետա Տուխտամիշևան, ի վերջո, հանգրվանել է յոթերորդ հորիզոնականում:


Հաջորդ գրան պրին անցկացվելու է Օսակայում (Ճապոնիա)՝ նոյեմբերի 10-12-ին: Նշենք, որ այս հեղինակավոր մրցաշարի տուրերից մեկում մրցելույթ է ունեցել Եվգենյա Մեդվեդևան` առաջին տեղի համար պայքարում հույսի շող իսկ չթողնելով մրցակիցներին: Ասենք, որ հայազգի աղջնակը Ռուսաստանի թիվ մեկ հույսն է առաջիկա օլիմպիական խաղերում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ